Ozon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ
Լուրեր |
Ozon-ը հրապարակել է 2025 թվականի չաուդիտավորված ֆինանսական արդյունքները։
Ընկերությունների խումբը ծառայությունների հաշվառմամբ շրջանառությունն ավելացրել են 45%-ով՝ հասցնելով այն 19,4 տրիլիոն դրամի, իսկ հասույթը՝ տարեկան կտրվածքով 63%-ով՝ մինչև 4,65 տրիլիոն դրամ։
Մարքեթփլեյսի ակտիվ գնորդների բազան աճել է 8,6 միլիոնով՝ հասնելով 65,1 միլիոն օգտատերի։ Աճում է նաև օգտատերերի հավատարմությունը․ այժմ յուրաքանչյուր գնորդ Ozon-ում միջինում կատարում է տարեկան 38 պատվեր՝ 12-ով ավելի, քան 2024 թվականին։
Արդյունքում, Ozon-ի շրջանառությունը (GMV)՝ ծառայությունների հաշվառմամբ, 2025 թվականի արդյունքներով աճել է 45%-ով և կազմել 19,4 տրիլիոն դրամ։ Հայաստանում մարքեթփլեյսի շրջանառությունը նույնպես աճել է՝ գրեթե 1,5 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Տարվա ընթացքում ընկերությունը հաճախորդներին առաքել է 2,481 միլիարդ պատվեր՝ 1,7 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Հայաստանում 2025 թվականի արդյունքներով գնորդները մարքեթփլեյսում կատարել են 40%-ով ավելի պատվերներ, քան նախորդ տարում։
2025 թվականին Ozon-ը պահեստային տարածքները ավելացրել է ավելի քան մեկ երրորդով՝ հասցնելով դրանք գրեթե 5 միլիոն քառ. մետրի։ Հայաստանում ընկերության լոգիստիկ կարողությունները ներառում են Երևանում գործող տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն։ Բացի այդ, ընկերությունը ակտիվորեն զարգացնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։
*Հաշվետվության ռուբլով ներկայացված ցուցանիշները փոխարկվել են դրամի՝ 2025 թվականի միջին փոխարժեքով։
Ozon-ը բազմակատեգորիա
մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում,
Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում,
ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 400 միլիոն
ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք
և առողջապահական ապրանքներ: 65,1 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում
Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան
750 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/17 20:00
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/17 19:19
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13 -
Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել՝ դպրոցական հրաձգություններից հետո
2026/04/17/ 17:11 -
Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
2026/04/17/ 17:09 -
Մեղրին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026-ին
2026/04/17/ 17:03 -
Հորմուզի նեղուցը բաց է. Իրանի ԱԳՆ
2026/04/17/ 17:02 -
Վրաստանը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության՝ ընդգծելով նաև միության մարտահրավերները
2026/04/17/ 16:57 -
Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ
2026/04/17/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.