ՕՊԵԿ-ը պահպանել է նավթի պահանջարկի աճի կանխատեսումները 2025 և 2026 թվականների համար
Լուրեր |
Սպասվում է, որ ՏՀԶԿ երկրների նավթի պահանջարկը կաճի օրական 130 հազար բարելով
ՕՊԵԿ-ը 2025 թվականի համար նավթի պահանջարկի աճի տեմպերի կանխատեսումը
պահպանել է օրական 1.3 միլիոն բարելի մակարդակում, իսկ 2026 թվականի համար՝ 1.38 միլիոն
բարելի մակարդակում:
Նոր զեկույցում մասնագետները չեն փոփոխել նավթի պահանջարկի
ընդհանուր գնահատականները՝ պահպանելով դրանք հետևյալ մակարդակներում․
2024 թվական՝ օրական 103.84 միլիոն բարել,
2025 թվական՝ օրական 105.14 միլիոն բարել,
2026 թվական՝ օրական 106.52 միլիոն բարել։
Միաժամանակ, նավթի համաշխարհային պահանջարկի եռամսյակային
կանխատեսումներում կատարվել են չնչին փոփոխություններ․
1-ին եռամսյակ՝ 104.29 մլն բ/օր (նախորդ կանխատեսման մակարդակում),
2-րդ եռամսյակ՝ 104.15 մլն բ/օր (նախկինում՝ 104.34 մլն բ/օր),
3-րդ եռամսյակ՝ 105.52 մլն բ/օր (սեպտեմբերյան գնահատականը՝
105.53 մլն բ/օր),
4-րդ եռամսյակ՝ 106.57 մլն բ/օր (նախորդ գնահատականը՝
106.37 մլն բ/օր)։
Սպասվում է, որ ՏՀԶԿ երկրների նավթի պահանջարկը կաճի օրական
130 հազար բարելով (սեպտեմբերյան գնահատականը՝ 140 հազար բարել), իսկ ոչ ՏՀԶԿ երկրների
պահանջարկը՝ օրական 1.17 միլիոն բարելով (նախորդը՝ 1.15 միլիոն բարել)։
Նախնական տվյալներով՝ օգոստոսին ՏՀԶԿ երկրների առևտրային նավթի
պաշարները նախորդ ամսվա համեմատ նվազել են ընդամենը 500 հազար բարելով՝ հասնելով
2.793 միլիարդ բարելի։
Այս ցուցանիշը 45.7 միլիոն բարելով պակաս է նախորդ տարվա նույն
ամսվա համեմատ, 92.2 միլիոն բարելով պակաս է վերջին հինգ տարվա միջին ցուցանիշից, և
192 միլիոն բարելով պակաս է 2015-2019 թվականների միջին մակարդակից:
Մասնավորապես՝ ՏՀԶԿ երկրների նավթի պաշարները օգոստոսին հուլիսի
համեմատ նվազել են 10.4 միլիոն բարելով՝ հասնելով 1.316 միլիարդ բարելի, իսկ նավթամթերքների
պաշարները աճել են 9.9 միլիոն բարելով՝ մինչև 1.477 միլիարդ բարել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48 -
«Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն»․ Հունաստանի նախագահ
2026/04/24/ 14:46 -
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 14:25 -
Եղանակային ծայրահեղ երևույթներ են կանխատեսվում․ Էլ-Նինյոն վերադառնում է
2026/04/24/ 14:17 -
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
2026/04/24/ 14:14 -
Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ բանաձև
2026/04/24/ 13:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ