Nvidia-ն փարատում է «AI փուչիկի» մտավախություններն իր՝ ռեկորդային $68 մլրդ վաճառքով

Արդյունքները ցույց են տալիս, որ AI-ի շուրջ ներդրումային հետաքրքրությունը դեռ ունի իրական տնտեսական հիմք, այլ ոչ թե միայն սպասումների վրա կառուցված աճ։

Արհեստական բանականության ոլորտի առաջատար Nvidia-ն չորրորդ եռամսյակում գրանցել է պատմական արդյունքներ՝ կտրուկ նվազեցնելով շուկաներում շրջանառվող «AI փուչիկի» վախերը։

Ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 94%-ով՝ հասնելով $43 մլրդ, իսկ վաճառքը՝ 73%-ով՝ մինչև $68.1 մլրդ, զգալիորեն գերազանցելով շուկայի կանխատեսումները։