Նոյեմբերի 3-ի կարևոր լուրեը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Երևանի խցանումների հարցը՝ օրակարգում
Քաղաքային խցանումների համակարգային լուծման նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը։ Քննարկվել են հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների օգտագործման սահմանափակման և տեխնոլոգիական նոր լուծումների հարցերը։
Փոթորիկներ Նյու Յորքում՝ զոհեր և չեղարկված չվերթներ
Նյու Յորքում մոլեգնող փոթորիկների պատճառով խափանվել են չվերթները։ Տեղատարափ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, մի շարք շրջաններում հայտարարվել է ջրհեղեղի վտանգ։
Վարդանյանի պաշտպանությունից զրկումը՝ իրավական խախտում
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունից զրկվելը խախտում է արդար դատավարության և կողմերի հավասարության սկզբունքները։ Նրա խոսքով՝ նոր պաշտպանը գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չի ունեցել։
TikTok-ի ամերիկյան ակտիվների փոխանցում
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Չինաստանը հաստատել է TikTok-ի իրավունքների փոխանցումը ամերիկացի ներդրողներին։ Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսներին։
Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցու վնասումը
Monument Watch-ը տեղեկացնում է, որ Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վնասվել է՝ հակասելով միջազգային մարդասիրական իրավունքի և 1954 թ. Հաագայի կոնվենցիայի դրույթներին։
Աֆղանստան–Պակիստան․ հրադադարի պահպանում
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանն ու Պակիստանը համաձայնել են պահպանել հրադադարը։ Լրացուցիչ պայմանավորվածությունները կընդունվեն նոյեմբերի 6-ին՝ Ստամբուլում։
ԱՄՆ–Չինաստան փոխադարձ նավային տուրքերի դադարեցում
Կողմերը համաձայնեցրել են 12 ամսով դադարեցնել փոխադարձ նավային մաքսատուրքերը, ինչի արդյունքում տարեկան շուրջ 3.2 միլիարդ դոլարի չափով վճարներ չեն գանձվի։
Ֆրանսիայում՝ Մակրոնի վարկանիշի անկում
Verian Group-ի հարցմամբ՝ Էմանուել Մակրոնի վստահության մակարդակը նվազել է՝ հասնելով Ֆրանցյա Օլանդի կառավարման տարիների ցածր ցուցանիշին։
Ճանապարհային խախտումներ՝ ՆԳՆ վիճակագրությամբ
2023-ին վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու համար արձանագրվել է 7 448 խախտում, 2025-ին՝ արդեն 20 019։ Պետբյուջե է մուտքագրվել մոտ 200 մլն դրամ։
Քիմ Քարդաշյանի պնդումը և ՆԱՍԱ-ի արձագանքը
Քիմ Քարդաշյանը շոուում հայտարարել է, թե Լուսնի վրա վայրէջքը «կեղծ» է եղել։ ՆԱՍԱ-ն ընդգծել է, որ գործակալությունը Լուսնին այցելել է վեց անգամ՝ հերքելով պնդումները։
ՌԴ ՀՕՊ-ը հետ է մղել ԱԹՍ գրոհը Օրյոլում
ՌԴ պաշտոնական տվյալներով՝ խոցված ԱԹՍ-ների բեկորները ընկել են Օրյոլ քաղաքի ՋԷԿ-ի տարածքում՝ վնասելով խողովակաշարը։ Տուժածներ չկան։
Սպիտակ տանը Հելոուինի ընդունելություն
Դոնալդ ու Մելանիա Թրամփերը Սպիտակ տանն ընդունելություն են անցկացրել՝ հարյուրավոր հյուրերով։ Հյուրերին բաժանվել են շոկոլադե սալիկներ։
2026 թ. բյուջեի քննարկումներ
Կառավարությունը ներկայացրել է պետական բյուջեի նախագիծը։ Քննարկումներին ներգրավված են ԱԺ պատգամավորներ և նախարարներ՝ շեշտադրելով ենթակառուցվածքային ծրագրերը։
Իսրայելում բողոքներ՝ զինվորական ծառայության դեմ
Ուլտրաորտոդոքս համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմում բողոքել են զորակոչից խուսափողների ձերբակալությունների դեմ՝ այրելով Իսրայելի դրոշը։
Գարեգին Բ-ի գահակալության 26-ամյակ
Նոյեմբերի 2-ին Սուրբ Էջմիածնում կմատուցվի Հայրապետական մաղթանք, սրբությունների պահարանը կդրվի հավատացյալների երկրպագության։
Գեներալ-մայոր Հայկ Բաբայանի պաշտոնազրկումը
ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Բաբայանը ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։
Քասախի ջրամբար՝ Սևանի ջրառի նվազեցման համար
ՏԿԵ նախարարը հայտնել է, որ Սևանից ջրառը ներկայում դադարեցված է, և իրականացվում է դրա աստիճանական նվազեցման ծրագիր։
Հայաստան–Ադրբեջան բանակցությունների շարունակություն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ կողմերը պատրաստ են խորացնել շփումները՝ գերիների հարցի և խաղաղության պայմանագրի ուղղությամբ։
Գյումրու քաղաքապետարանում՝ բնականոն աշխատանք
Քաղաքապետի կալանավորումից հետո պաշտոնակատարը շարունակում է ղեկավարել համայնքի աշխատանքը։
«Զանգեզուրի միջանցք»․ շինարարության փուլ
Ադրբեջանը հայտնում է, որ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։
ԱԱԾ գործողություններ Էջմիածնի զորամասում
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ ստացվել է հաղորդում առերևույթ հանցագործության վերաբերյալ, կան բերման ենթարկվածներ։
COP-17-ի կազմակերպում՝ ՀՀ ֆինանսավորման ներքո
Հայաստանը հատկացրել է 1 մլրդ դրամ COP-17-ի անցկացման համար։ Լրացուցիչ միջոցներ նախատեսվում է հատկացնել մինչև 2026 թ. հոկտեմբեր։
Պետական բյուջե՝ ոլորտային հատկացումներ
ՇՄ նախարարություն՝ 15.3 մլրդ դրամ (+812 մլն)․ Տարածքային կառավարում՝ 178 մլրդ դրամ։ ՏԿԵ՝ 142.8 մլրդ, որից 131.5 մլրդ՝ տարածքային զարգացում, 17.7 մլրդ՝ սուբվենցիաներ։
Երևանի մետրոպոլիտեն՝ 5.5 մլրդ դրամ
2 մլրդ՝ նոր կայարան, 2.5 մլրդ՝ ենթակառուցվածքների նորոգում, 1 մլրդ՝ ծառայությունների իրականացում։
Alphabet-ի շահույթի աճը՝ 33%
Google-ի մայր ընկերությունը արձանագրել է 34.9 մլրդ դոլարի մաքուր շահույթ՝ պատմական առավելագույն մակարդակով։
Վրաստանի զբոսաշրջային եկամուտները
Երրորդ եռամսյակում օտարերկրյա այցելուների ծախսերը կազմել են շուրջ 6 մլրդ լարի։ Հիմնական ուղղությունները՝ Թբիլիսի և Աջարիա։
Ֆրանսիայի ՀՆԱ-ի աճ
Քաղաքացիական հաշվով՝ եռամսյակային աճը՝ 0.5%, տարեկան՝ 0.9%։ Արտահանումը աճել է, ներմուծումը՝ նվազել։
Գերմանիայի կանցլեր Մերցի այցը Թուրքիա
Ֆրիդրիխ Մերցը Թուրքիան անվանել է ՆԱՏՕ-ի անփոխարինելի գործընկեր, սակայն մտահոգություն է արտահայտել դատական անկախության հարցով։
Դավիթ Համբարձումյանի ուղերձը Մասիսից
Նա հայտնել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման և դադարեցնում է ավագանու անդամի լիազորությունները՝ համայնքը ճնշումներից զերծ պահելու համար։
Արայիկ Հարությունյանի փաստաթղթային հարցը Բաքվում
Դատարանում քննարկվել է ծննդավայրի վերաբերյալ փաստաթղթերում առկա տարբերությունը։
Անձնական տվյալների պաշտպանության բարեփոխումներ
Կառավարությունն քննարկել է անկախ վերահսկիչ մարմնի ստեղծման հայեցակարգը՝ տվյալների անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։
«Տաշիր կապիտալ»-ի առաջարկը սակագների վերաբերյալ
Ընկերությունը ՀԾԿՀ-ին ներկայացրել է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման առաջարկ՝ մոտ 6 մլրդ դրամ դրական հաշվեկշռի հիմքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/27 22:00
Նոյեմբերի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/11/27 19:39
Նոյեմբերի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
2029-ին բնակչության ճնշող մեծամասնությունը կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում. երբ կմեկնարկի առաջին փուլը
2025/11/28/ 12:41 -
Evocabank՝ լավագույն թվային բանկը Հայաստանում 2025
2025/11/28/ 12:24 -
Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը
2025/11/28/ 11:29 -
Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է. ինչքան տուգանք է նշանակվել
2025/11/28/ 11:24 -
Նոյեմբերի 27-ի բիզնես լուրերը
2025/11/27/ 22:00 -
Նոյեմբերի 27-ի կարևոր լուրերը
2025/11/27/ 19:39 -
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» Artcompany-ի, Argo Realty-ի և Էֆես ապահովագրականի շնորհիվ
2025/11/27/ 19:32 -
Ինչու է թվում, որ կյանքը դարձել է «դրամապանակից արագ»
2025/11/27/ 18:17 -
Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի շենքերում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի․ ինչն է դարձել հրդեհի պատճառ
2025/11/27/ 18:06 -
Արցախից տեղահանված ուսանողները կստանան ուսման վարձի փոխհատուցում․ ինչպես կարող են օգտվել ծրագրից
2025/11/27/ 17:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․