ABNews

«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)

Լուրեր | 2026/10/14 12:21

«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:

«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։

Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:

Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- գրված է հրապարակված տեսանյութին կից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը