Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ
2025-ի 10 ամիսներին պետբյուջեի եկամուտները աճել են 14.2%-ով
Հասույթները կազմել են 2,367.8 մլրդ դրամ։ Պակասուրդը՝ 229.7 մլրդ դրամ (նախորդ տարի՝ 211.5 մլրդ)։
ՊԵԿ նախագահը կոչ է անում խորացնել համագործակցությունը բիզնեսի հետ
Էդուարդ Հակոբյանը ամփոփել է պաշտոնավարման 1 տարին՝ ընդգծելով գործընթացների պարզեցման, սպասարկման որակի և հարկ վճարողների վստահության բարձրացման կարևորությունը։
Կառավարությունը գումար կհատի “Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին” ծրագրին
Կաջակցվեն 690 նոր ընտանիքներ և մոտ 72 շահառու՝ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար։
2025թ. հոկտեմբերի վերջին ռեզիդենտներին տրամադրվել է 7.54 տրլն դրամ վարկ
Խմբագրում՝ դրամային վարկեր՝ 5.08 տրլն, տարադրամային՝ 2.45 տրլն։ Տարեկան աճը՝ +26.5%։
Հայաստանի արտահանումը 2025թ. հունվար-հոկտեմբերին նվազել է 44.7%-ով
Արտահանումը՝ 6.416 մլրդ $, ներմուծումը՝ 10.126 մլրդ $։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեհաստանը ԵՄ-ից կստանա 44 մլրդ € պաշտպանական նպատակներով
Գումարները կուղղվեն նաև անօդաչուների գնումներին՝ «Արևելյան վահանի» նախագծի համար։
Ռուսաստանը և Իրանը քննարկում են բեռների տարանցում Հարավարևելյան Ասիա
Խոսքը Հյուսիս–Հարավ միջանցքի ընդլայնման մասին է, որը ենթադրում է բեռների մեծ մասը Իրանի տարածքով տեղափոխել։
Ֆաբերժեի բյուրեղապակյա ձուն աճուրդում կվաճառվի 26 մլն $-ով
1917-ից առաջ ստեղծված բացառիկ նմուշ՝ կրիստալից ու 4500 ադամանդից։ Աճուրդը՝ Լոնդոնում։
Puma-ի բաժնետոմսերը թանկացել են 17%
Պատճառը՝ ընկերության հնարավոր վաճառքի մասին լուրերը։ Վերջին 2 տարում ընկերության շահույթը նվազել է 20%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով