Նոյեմբերի 19-ի բիզնես լուրերը
Լուրեր |
ՏԵՂԱԿԱՆ
2025թ․ սեպտեմբերին առևտրային բանկերի ավանդները կազմել են 6․9 տրիլիոն դրամ
Ավանդները աճել են 16․1%-ով․ տարադրամով ավանդները կազմում են ընդհանուրի 34․1%-ը (1.83 տրիլիոն դրամ)։
2026-ից սոցփաթեթի շահառուների մի մասը կներառվի համընդհանուր առողջապահական ապահովագրությունում
200,000 դրամից բարձր աշխատավարձ ունեցողները կանցնեն նոր համակարգ, իսկ 200,000-ից ցածր վաստակողները կշարունակեն օգտվել սոցփաթեթից։ Սպասարկումը կիրականացնի առողջության պետական հիմնադրամը։
Մեղրիի հարակից տարածքում կտնկվի շուրջ 7,500 ծառ
Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարական ծրագրի շրջանակում 1.5 հեկտար տարածքում կիրականացվի դեկորատիվ և պտղատու ծառատունկ։
Այս տարվա առաջին 9 ամիսներին բանկային համակարգում մուտքերը կազմել են 8.58 տրիլիոն դրամ
Ցուցիչը նվազել է 3․1%-ով․ ելքերը կազմել են 8.6 տրիլիոն դրամ՝ գերազանցելով մուտքերը 20.2 մլրդ դրամով։
Հաստատվել է նոր նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները
ՆԳՆ-ն հայտարարում է, որ կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը կմեկնարկի 2026թ․ երկրորդ կիսամյակում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ջրի համաշխարհային սպառումը վերջին 20 տարում աճել է շուրջ 25%-ով
Ամենաշատ ջուր սպառում են մետաղայնացման, պողպատի, թղթի և պլաստիկի ոլորտները։ Արևելյան և Հարավային Ասիան, ինչպես նաև Օվկիանիան, արձանագրում են առավել կտրուկ աճ՝ հասնելով ջրի պակասի վտանգավոր շեմի։
Ռուսաստանի խոշորագույն օդանավակայաններում բացվել են միգրացիոն վերահսկողության առաջին 12 կետերը
Կետերը կգործեն նաև սահմանամերձ երկաթուղային կայաններում ու ավտոմոբիլային անցակետերում՝ ներգաղթային խախտումները բացահայտելու նպատակով։
ԵՄ-ում հարկերն ու սոցիալական վճարները 2024-ին կազմել են ՀՆԱ-ի 40․4%-ը
Ամենաբարձր հարկաբեռը՝ Դանիայում (45․8%), Ֆրանսիայում (45․3%) և Բելգիայում (45․1%)։ Ամենացածրը՝ Իռլանդիայում (22․4%)։
Հնդկաստանը հոկտեմբերին եռապատկել է ոսկու ներմուծումը
Ներմուծվել է 14.72 մլրդ դոլարի ոսկի՝ երեք անգամ ավելի, քան 2024-ի հոկտեմբերին։ Տարվա 10 ամիսներին ներմուծումը հասել է 50.74 մլրդ դոլարի՝ 17% աճով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանի տնտեսական պատկերը հունվար-հոկտեմբեր ամիսներին․ գների, արտահանման և տնտեսության ճյուղերի հիմնական միտումները
2025/12/05/ 16:09 -
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․