Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2025թ. սեպտեմբերի վերջի դրությամբ փողի բազան Հայաստանում կազմել է 2.21 տրլն դրամ՝ աճելով 26.6%-ով 2024թ.-ի համեմատ։ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկի ծավալը աճել է 13.1%-ով՝ հասնելով 1.05 տրլն դրամի։
Հայաստանի առևտրային բանկերում 2025թ. օգոստոսին սպասարկվել է 5.32 մլն հաճախորդ, ինչը 8.6%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Նրանցից 5.09 մլն-ը ֆիզիկական անձինք են։
ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը չի փոփոխվել․ շարունակվում է տրամադրվել 3–5 մլն դրամ աջակցություն։ Ներկայացված է նաև նոր միջոցառում՝ 1–3 անդամ ունեցող ընտանիքների համար՝ ամսական 40,000 դրամ վարձակալության մասնակի փոխհատուցմամբ, 120 ամսով։
2025-ի սեպտեմբերին Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 45 հազարով։ Երևանում աճը կազմել է 12 հազար։ Կայանատեղիների վճարի փոփոխությունից հետո մշտական օգտագործողների թիվը նվազել է 40,000-ից մինչև 8,000-ից պակաս։
2025թ. հունվար–սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 3,500 տոննա իշխան՝ 28 մլն դոլար արժողությամբ։ Հայաստանը մատակարարների թվում հինգերորդն է՝ Թուրքիայից, Չինաստանից, Իրանից և Ղրղզստանից հետո։
Միջազգային
Ռուսական նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանի և Հնդկաստանի պահանջարկի անկման և «Роснефть»-ի ու «Лукойл»-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցության պատճառով։ Գների անկումը խորանում է նոյեմբերի 21-ի մոտենալուն զուգընթաց։
ԵՄ-ն խստացրել է երրորդ երկրների հետ առանց վիզայի ճանապարհորդության կասեցման կանոնները։ Նոր հիմքերից է «ԵՄ վիզային քաղաքականությանը չհամապատասխանելը», ինչպես նաև «մարդու իրավունքների խախտումների» վերաբերյալ գնահատումները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներդրումները մինչև տարեվերջ կարող են գերազանցել 20 տրլն դոլարը։ Նա պնդում է, որ իր սահմանած մաքսատուրքերը խթանում են արտասահմանյան բիզնեսների տեղափոխումը ԱՄՆ։
Եվրագոտու ՀՆԱ-ն 2025թ. երրորդ եռամսյակում աճել է 0.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 1.4%։ Նախորդ եռամսյակում աճը կազմել էր 0.1% և 1.5%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․