Նոյեմբերի 11-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
ԱՄՆ Սենատը հաստատել է կառավարության վերաբացման օրինագիծը
ԱՄՆ Սենատը 60 կողմ և 40 դեմ ձայներով ընդունել է կառավարության վերաբացման օրինագիծը, որն ապահովում է պետական ծառայողների հետադարձ աշխատավարձ և ֆինանսավորում մինչև 2026 թվականը։ Օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ՝ քվեարկության, և դրա ընդունմամբ կավարտվի ԱՄՆ պատմության ամենաերկար՝ 40-օրյա շաթդաունը։
Նյու Դելիում՝ մահաբեր պայթյուն Կարմիր բերդի մոտ
Ավտոմեքենայի պայթյունի հետևանքով Նյու Դելիում զոհվել է 13 մարդ, ավելի քան 10-ը վիրավորվել են։ Տեղում այրվել են մի քանի ավտոմեքենաներ, ոստիկանությունը շրջափակել է տարածքը, իսկ մետրոն, կառավարական շենքերն ու օդանավակայանը տեղափոխվել են բարձր պատրաստականության ռեժիմ։
Արզականում՝ ապօրինի հանքարդյունահանում 24 մլն դրամի վնասով
Արզական գյուղում ապօրինի մարմարի հանքարդյունահանում իրականացրած ընկերության պատասխանատուները ձերբակալվել են։ Արդյունահանվել է շուրջ 1500 խմ մարմար՝ մոտ 24 մլն դրամ արժողությամբ։ Պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս։
Ուկրաինական պատերազմը չի սպառնում համաշխարհային պատերազմով․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը վերահսկվում է և այլևս չի սպառնում համաշխարհային պատերազմի վտանգով։ Նա ընդգծել է, որ իր կառավարման դեպքում պատերազմը երբեք չէր սկսվի։
Ռուսաստանը արագ է արձագանքում Հայաստանի կարիքներին․ Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան անմիջապես է արձագանքում Հայաստանի օգնության կարիքներին՝ հիշեցնելով 2024-ի հունիսյան հեղեղումների հետևանքով երկաթուղու վերականգնումը և ռուսական ցորենի մատակարարումը Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով։
Հայաստանի ՀՆԱ-ն՝ 8,970 դոլար մեկ շնչի հաշվով
ԱՄՀ տվյալներով՝ Հայաստանի մեկ շնչի ՀՆԱ-ն կազմում է մոտ 8,970 ԱՄՆ դոլար։ Համեմատության համար՝ Վրաստանում այն 10,130 դոլար է, Ադրբեջանում՝ 7,370, Իրանում՝ 4,070։
Հայաստանում գնաճը դանդաղել է մինչև 3.7%․ ԵԶԲ
Եվրասիական զարգացման բանկի վերլուծությամբ՝ հոկտեմբերին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 3.7%՝ նվազելով սեպտեմբերի 3.8%-ից։ Գնաճի հիմնական պատճառը սննդամթերքի գների աճն է։
Հայաստան–Սաուդյան Արաբիա տնտեսական համագործակցություն
Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի գործընկերոջ՝ Ֆայսալ Ալիբրահիմի հետ։ Քննարկվել են տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ծրագրեր։
Պատշաճ ծանուցումների էլեկտրոնային համակարգ կգործարկվի
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ քաղաքացիների ծանուցումների համար կստեղծվի էլեկտրոնային հարթակ՝ ապահով նույնականացմամբ։ Եթե անձը 3 օրվա ընթացքում չմուտք գործի հարթակ, ծանուցումը կհամարվի առաքված։
Ավտոմեքենաների վաճառքն ու սպասարկումը՝ +7% աճով
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի առաջին 9 ամիսներին ավտոմեքենաների և պահեստամասերի վաճառքն ու սպասարկման ծավալները աճել են 7%-ով՝ հասնելով 189 մլրդ դրամի։
Չինաստանը շարունակում է մնալ ոսկու խոշորագույն արտադրողը
Չինաստանը 2025-ի հունվար-սեպտեմբերին արտադրել է 271.78 տոննա ոսկի՝ 1%-ով ավելի, քան նախորդ տարի, չնայած սպառման նվազմանը՝ 8%-ով։
Բրիտանիայում անշարժ գույքի գները հասել են ռեկորդային մակարդակի
Հոկտեմբերին բնակարանների գներն աճել են 0.6%-ով՝ հասնելով միջինում 299,862 ֆունտի։ Տարեկան աճը կազմել է 1.9%՝ գերազանցելով կանխատեսումները։
Թուրքիայի կենտրոնական բանկը բարձրացրել է գնաճի կանխատեսումը
Թուրքիայի կենտրոնական բանկը 2025-ի գնաճի կանխատեսումը վերանայել է՝ 25–29%-ից հասցնելով 31–33% միջակայքի։ Սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 33.29%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով