Նոյեմբերի 11-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմում է մոտ 8,970 ԱՄՆ դոլար՝ ըստ ԱՄՀ-ի տվյալների։ Համեմատության համար՝ Վրաստանում ցուցանիշը 10,130 դոլար է, Ադրբեջանում՝ 7,370 դոլար, Իրանում՝ 4,070 դոլար։
Հայաստանում սեպտեմբերին գրանցված 3.8%-ից հետո գնաճը հոկտեմբերին դանդաղել է մինչև 3.7%։ ԵԶԲ-ի վերլուծությամբ՝ հիմնական գործոնը սննդամթերքի գների 5.6%-անոց աճն է։ Ծառայությունների ոլորտում գնաճը կազմել է 2.9%, ոչ պարենային ապրանքների՝ 0.9%։
Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմին։ Քննարկվել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Քաղաքացիներին ծանուցումների համար կգործի նոր էլեկտրոնային հարթակ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ հարթակում մուտք գործելը կնշանակի պատշաճ ծանուցված լինել։ Եթե քաղաքացին երեք օրվա ընթացքում չմուտք գործի հարթակ, ծանուցումը կփոխանցվի փոստային կամ առցանց եղանակով, իսկ չստանալու դեպքում կհրապարակվի Azdarar.am-ում։
2025-ի առաջին 9 ամիսներին Հայաստանում ավտոմեքենաների, պահեստամասերի վաճառքի և տեխնիկական սպասարկման ծավալը աճել է 7%-ով՝ կազմելով 189.2 մլրդ դրամ։ Դա կազմում է առևտրի ընդհանուր շրջանառության մոտ 4%-ը։
Միջազգային
ԱՄՆ Սենատը հաստատել է կառավարության «շաթդաունի» դադարեցման մասին օրինագիծը։ Փաթեթը նախատեսում է պետական ծառայողների համար հետադարձ աշխատավարձ և սոցիալական ծրագրերի ֆինանսավորում մինչև 2026թ․ ֆինանսական տարվա ավարտը։
Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գներն ընդհանուր առմամբ նվազել են՝ պայմանավորված համաշխարհային պաշարների աճով։ Մսի գների ինդեքսը նվազել է 2%, մինչդեռ տավարի մսի գները շարունակել են աճել։
Չինաստանում ոսկու սպառումը 2025-ի հունվար–սեպտեմբերին նվազել է 8%-ով՝ կազմելով 682.7 տոննա, իսկ արտադրությունը աճել է 1%-ով՝ հասնելով 271.78 տոննայի։ Չինաստանը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն ոսկու արտադրող և սպառողներից մեկը։
Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին բնակարանների գները աճել են 0.6%-ով՝ հասնելով միջինում 299,862 ֆունտի՝ ռեկորդային մակարդակի։ Տարեկան հաշվարկով աճը կազմել է 1.9%՝ գերազանցելով սպասված 1.45%-ը։
Թուրքիայի Կենտրոնական բանկը նպատակ ունի մինչև 2026թ․ վերջ դանդաղեցնել գնաճը մինչև 16%։ Այս պահին բանկը բարձրացրել է 2025թ․ վերջի կանխատեսումը՝ մինչև 31–33%, մինչդեռ սեպտեմբերին գնաճը հասել էր 33.29%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով