Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել. Շրջակա միջավայրի նախարարություն
Լուրեր |
Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել. Շրջակա միջավայրի նախարարություն
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Եթե վերջին տարիներին Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նշվում է, որ օգոստոսի 27-29-ը հերթական անգամ Սևանա լճում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ։ Դաշտային հետազոտությունների ժամանակահատվածում Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։
Նմուշներ են վերցվել Սևանա լճի մակերևութային և խորքային շերտերից:
Լաբորատոր և դաշտային հետազոտությունների առաջնային արդյունքների համաձայն՝
Ջրի թափանցիկությունը Մեծ Սևանում 4․8 մ է, իսկ Փոքր Սևանում՝ 5․6 մ։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային և միջին շերտերում բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտերում դիտվել է 1․1-5․5 մգ/լ տիրույթում («միջակից»-«վատ» որակ)։
Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մակերևութային շերտերում գնահատվում է 1-2-րդ դաս («գերազանց»-«լավ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-3-րդ դաս («լավ»-«միջակ» որակ)։
Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 3-4-րդ դաս («միջակից»-«անբավարար» որակ)։
Նիտրատ իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 1-2րդ դաս («գերազանց»-«լավ» որակ)։
Օգոստոս ամսվա ջրի որակի լաբորատոր փորձարկումները դեռևս շարունակվում են, տվյալները ամբողջական լինելու դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճ-Թերակղզի, Սևանա լիճ-Շորժա, Սևանա լիճ-Կարճաղբյուր, Սևանա լիճ-Մարտունի հիդրոլոգիական դիտակետերում 08։00 դրությամբ ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․