Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
Լուրեր |
Կողոպուտի հետևանքով թագից բացակայում է ութ ոսկե արծիվներից մեկը։
Լուվրի թանգարանը հայտնել է, որ Նապոլեոն III-ի կնոջ՝ ֆրանսիական կայսրուհի Եվգենիայի թագը, որը վնասվել էր 2025 թվականի հոկտեմբերին թանգարանում տեղի ունեցած կողոպուտի ընթացքում, գտնվում է գրեթե անվնաս վիճակում և կարող է լիովին վերականգնվել։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Թանգարանի տեղեկացմամբ՝ վերականգնման աշխատանքների վերահսկման նպատակով ձևավորվել է փորձագիտական հանձնաժողով, որը գլխավորում է Լուվրի նախագահ Լորենս դե Կարը։
Կողոպուտի հետևանքով թագից բացակայում է ութ ոսկե արծիվներից մեկը։ Միևնույն ժամանակ պահպանվել են թագի 56 զմրուխտները և 1354 ադամանդներից գրեթե բոլորը՝ բացի 10-ից։
Լուվրը հրապարակել է թագի առաջին լուսանկարները կողոպուտից հետո։ Թանգարանի հաղորդմամբ՝ թագը «խիստ դեֆորմացված» է դարձել այն պատճառով, որ գողերը փորձել են այն հանել ապակե ցուցափեղկից բացված նեղ անցքով։
Թանգարանում ընդգծել են, որ առկա վնասվածքները տեխնիկապես հնարավոր է վերացնել՝ պահպանելով պատմական արժեքի ամբողջականությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/17 20:00
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/17 19:19
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13 -
Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել՝ դպրոցական հրաձգություններից հետո
2026/04/17/ 17:11 -
Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
2026/04/17/ 17:09 -
Մեղրին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026-ին
2026/04/17/ 17:03 -
Հորմուզի նեղուցը բաց է. Իրանի ԱԳՆ
2026/04/17/ 17:02 -
Վրաստանը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության՝ ընդգծելով նաև միության մարտահրավերները
2026/04/17/ 16:57 -
Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ
2026/04/17/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.