ABNews
Moody's-ը հայտնել է Բելառուսի դեֆոլտի մասին
Լուրեր | 2022/07/15 08:05

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը որպես դեֆոլտ է որակել Բելառուսի արտաքին պարտքի գծով եվրապարտատոմսերով արժեկտրոնային վճարումները բելառուսական ռուբլով կատարելը։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը գրում է, որ Moody's-ի զեկույցում նշվում է, որ Բելառուսի ֆինանսների նախարարությունը Belarus-27 եվրաբոնդերով արժեկտրոնային վճարումը կատարել է բելառուսական ռուբլով, պարտատոմսերի սեփականատերերը չեն կարողացել ստանալ դրանք։ Բելառուսը պետք է վճարեր $22,9 միլիոն, արտոնյալ ժամկետի ավարտից հետո դրանց չվճարումը Moody's-ը գնահատել է որպես դեֆոլտ։ Հունիսի վերջին Բելառուսի Նախարարների խորհուրդը եւ Ազգային բանկը ընդունել էին որոշում, որ երկիրը եվրապարտատոմսերով իր պարտքային պարտավորությունները կկատարի ազգային արժույթով։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
