Միխայել Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ
Լուրեր |
57-ամյա Շումախերը պրոֆեսիոնալ մրցարշավից հեռացել էր 2013 թվականին։
«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ։ Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Շումախերը ներկայում տեղաշարժվում է անվասայլակով՝ բուժքրոջ և թերապևտի օգնությամբ։ Նշվում է, որ նա բնակվում է Իսպանիայի Մայորկա կղզու լեռնային հատվածում գտնվող իր առանձնատանը։
Միխայել Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել 2013 թվականին՝ Ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս։ Դեպքից հետո նա երկար ժամանակ գտնվել է անկողնային վիճակում և միացված եղել արհեստական շնչառության սարքին։
57-ամյա Շումախերը պրոֆեսիոնալ մրցարշավից հեռացել էր 2013 թվականին։ Նա յոթ անգամ դարձել է «Ֆորմուլա 1»-ի աշխարհի չեմպիոն և հանդիսանում է ավտոսպորտի պատմության ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը։
Շումախերը երկրորդն է «Ֆորմուլա 1»-ի պատմության մեջ հաղթանակների (91), պատվո հարթակների (155) և փոլ-փոզիշնների (68) քանակով՝ զիջելով միայն Լյուիս Հեմիլթոնին։
Նյութում նշված տեղեկատվությունը հիմնված է բացառապես Daily Mail-ի հրապարակման վրա, իսկ ընտանիքը պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին