Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Տարածաշրջանային կապուղիների զարգացումը կարող է առանցքային դեր խաղալ Հարավային Կովկասում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր X-ի էջում գրառում է կատարել՝ վերահաստատելով Եվրամիության աջակցությունը Հայաստանին: Նա նշել է, որ Բրյուսելը ցանկանում է օգնել Հայաստանին՝ ցույց տալու, որ խաղաղությունը բերում է բարգավաճում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ տարածաշրջանային կապուղիների զարգացումը կարող է առանցքային դեր խաղալ Հարավային Կովկասում: 

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում։ Եվ որ կապակցվածությունը կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում։ Նույնը, ինչ պողպատն ու ածուխը խաղացին խաղաղության և բարգավաճման ամրապնդման գործում Եվրամիության ստեղծման ժամանակ»,- գրել է նա։