Մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը Երևանում և մարզերում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր առմամբ 20 185 խախտում: Իրավախախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 500 տրանսպորտային միջոց:
Իրավախախտումների պատկերը Երևանում
Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են 4797 խախտում՝ տուգանային հրապարակ տեղափոխելով 152 ավտոմեքենա: Արձանագրված հիմնական իրավախախտումների թվում են.
Չամրակապված վարելու դեպքեր` 596
Վարելու ընթացքում ծխելու դեպքեր` 595
Վարելիս հեռախոսից օգտվելու դեպքեր` 280
Ոչ սթափ վիճակում վարելու դեպքեր` 180
Առանց վարորդական վկայականի վարելու դեպքեր` 143
Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործման դեպքեր` 114
Տեխնիկական զննություն չանցած մեքենաներ` 125
Բացի այդ, մայրաքաղաքում հայտնաբերվել է լուսարձակների անսարքությամբ շահագործվող՝ 80, առանց մանկական նստատեղի (քարսիթ)` 37, թաղանթապատված ապակիներով՝ 36, հաշվառման համարանիշի խախտումով՝ 21 մեքենա, ինչպես նաև ոչ սահմանված վայրով անցնող 46 հետիոտն: Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 71 անձ:
Պատկերը ՀՀ մարզերում
Նույն ժամանակահատվածում ՀՀ մարզերում պարեկները հայտնաբերել են 15 388 խախտում՝ հատուկ տարածքներ տեղափոխելով 348 տրանսպորտային միջոց: Մարզերում արձանագրված ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը.
Իրավախախտման տեսակը | Արձանագրված դեպքերի քանակը |
Չամրակապված վարելու դեպքեր | 3625 |
Արագության գերազանցում | 2355 |
Տեխնիկական զննություն չանցած տրանսպորտ | 807 |
Վարելու ընթացքում ծխելու դեպքեր | 697 |
Վարելիս հեռախոսից օգտվելու դեպքեր | 653 |
Առանց վարորդական վկայականի վարելու դեպքեր | 455 |
Լուսարձակների անսարքությամբ շահագործում | 380 |
Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործում | 335 |
Առանց մանկական նստատեղի (քարսիթ) | 326 |
Ոչ սթափ վիճակում վարելու դեպքեր | 230 |
Մարզերում հայտնաբերվել է նաև թաղանթապատված ապակիներով՝ 136, հաշվառման համարանիշի խախտումով՝ 62 մեքենա և ոչ սահմանված վայրով անցնող 123 հետիոտն: 26 վարորդ տուգանվել է ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ օգտագործելու համար: Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 40 անձ:

