Մեծ Բրիտանիան շուրջ 300 նոր պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի դեմ
Լուրեր |
Լոնդոնի տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը մեկ տարի է՝ գտնվում է լճացման մեջ։
Մեծ Բրիտանիան շուրջ 300 սահմանափակող միջոց է կիրառել ռուսական էներգետիկ և ֆինանսական ոլորտների, «ստվերային նավատորմի», ինչպես նաև երրորդ երկրների այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել ռազմական նշանակության արտադրանք։
Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային պատժամիջոցները «արդեն իսկ Պուտինին զրկել են ավելի քան 450 միլիարդ դոլարից», ինչը հավասարեցվում է Ռուսաստանի պատերազմի երկու տարվա ծախսերին։
Լոնդոնի տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը մեկ տարի է՝ գտնվում է լճացման մեջ, իսկ նավթի վաճառքից ստացված եկամուտները հասել են 2020 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
Էներգետիկ ոլորտ
Պատժամիջոցների տակ է հայտնվել «Տրանսնեֆտ»-ը՝ ռուսական նավթի արտահանման ավելի քան 80%-ը տեղափոխող խոշոր նավթամուղային ընկերությունը։
Էներգետիկ թիրախների թվում են նաև «Ռոսատոմի» կառույցները, այդ թվում՝ «Ռուսատոմ Օվերսիզը», ինչպես նաև «Գազպրոմ ՀԲԳ Պորտովայան» և «Կրիոգազ-Վիսոցկ ՀԲԳ» գործարանները։
«Ստվերային նավատորմ»
Սահմանափակումների տակ են հայտնվել 2Rivers ցանցի 175 ընկերություններ, որոնք, ըստ բրիտանական կողմի, դարձել են ռուսական «ստվերային նավատորմի» գլխավոր օպերատորը։
Սև ցուցակում են հայտնվել նաև 48 լցանավեր, որոնք ներգրավված են եղել ռուսական նավթի տեղափոխման մեջ՝ շրջանցելով պատժամիջոցները։
Ֆինանսական հատված
Պատժամիջոցներ են կիրառվել մի շարք ռուսական բանկերի նկատմամբ, այդ թվում՝
-
«Պոչտա բանկ»
-
«Տոչկա բանկ»
-
Տրանսկապիտալբանկ
-
«Աբսոլյուտ»
-
«Սինարա»
-
«Ավերս»
-
Լանտա-բանկ
-
«Ֆորա բանկ»
-
«Ակ-Բարս բանկ»
Ռազմական մատակարարումներ
Սահմանափակումներ են կիրառվել նաև 49 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, ըստ Լոնդոնի, մասնակցում են Ռուսաստանի ռազմական մեքենայի սպասարկմանը։ Ցանկում ընդգրկված են ընկերություններ Չինաստանից, Հնդկաստանից, Թաիլանդից և ԱՄԷ-ից։
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ այժմ գտնվում են ավելի քան 3000 ֆիզիկական անձինք, ընկերություններ և նավեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․