Mazda-ն Եվրոպայում ներկայացրել է Mazda Charging հավելվածը, որը տրամադրում է հասանելիություն հարյուր հազարավոր լիցքավորման կայաններին։ Ծառայությունը պաշտոնապես կգործարկվի արդեն այս ամիս՝ զուգահեռ նոր Mazda 6e էլեկտրամեքենայի շնորհանդեսին։
Հավելվածը մշակվել է Ցյուրիխում գործող autoSense ընկերության հետ համագործակցությամբ, որն մասնագիտանում է լիցքավորման թվային լուծումների մեջ։ Այս համագործակցությունը թույլ կտա ապահովել առավել հարմարավետ ծառայություն եվրոպական շուկաներում։
Mazda Charging-ը թույլ է տալիս.
- գտնել լիցքավորման կայաններ և տեսնել դրանց հասանելիությունը իրական ժամանակում,
- ստանալ լիցքավորման հզորությունների և սակագների վերաբերյալ տեղեկատվություն,
- գործարկել և դադարեցնել լիցքավորման սեսիաները,
- ճարել ծառայության համար անմիջապես հավելվածի միջոցով։
Հավելվածն աշխատում է մի քանի լեզուներով և արժույթներով։ Այն չի պահանջում պարտադիր բաժանորդագրություն և առաջարկում է տարբեր վճարային եղանակներ։
Բացի բջջային հավելվածից, հասանելի է նաև RFID քարտ, որը թույլ է տալիս սկսելու կամ ավարտելու լիցքավորումը առանց հեռախոսի օգտագործման։
Mazda Charging-ի հնարավորությունները առաջիկայում կընդլայնվեն․ նախատեսվում է ավելացնել.
- լիցքավորման արժեքի օպտիմալացման գործառույթներ,
- «կանաչ» էներգիայի օգտագործման հնարավորություն։
Mazda Motor Europe-ի գլխավոր տնօրեն Մարտին տեն Բրինկի խոսքով՝ ծառայության նպատակը լիցքավորման գործընթացը դարձնելն է նույնքան պարզ և բնական, որքան մեքենայի կառավարումը։
Այս նախաձեռնությամբ Mazda-ն նպատակ ունի իր հաճախորդներին տրամադրել ավելի հարմարավետ, ճկուն և ժամանակակից լուծում՝ էլեկտրամոբիլների օգտագործման ընթացքում։

