Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևանի համապատասխան կենտրոն
Լուրեր |
Իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները։
Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան՝ համապատասխան կենտրոն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
Նա հայտնել է, որ լուսանի տեղափոխման գործընթացը գտնվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։
Գործընթացում ներգրավված են եղել համապատասխան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։ «Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։Լուսանը (Lynx lynx) Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ կենդանի է, որը հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում»,- ասված էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
2025/12/08/ 10:58 -
Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
2025/12/08/ 10:42 -
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․