Վերջին 1 տարում Հայաստանում մոտ 30 %-ով աճել է Հայաստանից ծաղկի արտահանումը
Լուրեր |
Պղպեղի ջերմատնային արտադրությունը ևս արձանագրել է զգալի աճ։
ՀՀ կառավարությունը աջակցել է Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանի նախաձեռնած օրենսդրական նախագծի մշակմանը, որը միտված է ինտենսիվ գյուղատնտեսության և ջերմատնային տնտեսությունների կառուցման համար տուրքերի նվազեցմանը և վարչարարական գործընթացների արագացմանը։ Այդ մասին հունվարի 15-ի կառավարության նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ տվյալ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և նախաձեռնությունը նպատակ ունի խթանել բարձր արտադրողականություն ունեցող գյուղատնտեսական համալիրների զարգացումը։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև վերջին մեկ տարվա վիճակագրական տվյալները՝ ընդգծելով ոլորտում արձանագրված աճը։ Մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանից ծաղկի արտահանումը աճել է մոտ 30 տոկոսով, ինչը, ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է նոր ջերմատնային համալիրների արտադրանքի ավելացմամբ։
Նախարարի խոսքով՝ պղպեղի ջերմատնային արտադրությունը ևս արձանագրել է զգալի աճ․ մեկ տարվա ընթացքում արտադրության ծավալներն ավելացել են շուրջ 40 տոկոսով։ Բացի այդ, կանաչեղենի արտադրության և արտահանման ուղղությամբ գրանցվել է 10 և ավելի տոկոս աճ։
Կառավարության ակնկալիքով՝ տուրքերի նվազեցման և ընթացակարգերի պարզեցման արդյունքում ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ակտիվությունը կշարունակի աճել՝ նպաստելով արտահանման ծավալների և գյուղատնտեսական արտադրության մրցունակության բարձրացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/17 20:00
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/17 19:19
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13 -
Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել՝ դպրոցական հրաձգություններից հետո
2026/04/17/ 17:11 -
Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
2026/04/17/ 17:09 -
Մեղրին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026-ին
2026/04/17/ 17:03 -
Հորմուզի նեղուցը բաց է. Իրանի ԱԳՆ
2026/04/17/ 17:02 -
Վրաստանը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության՝ ընդգծելով նաև միության մարտահրավերները
2026/04/17/ 16:57 -
Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ
2026/04/17/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.