Լարի Էլիսոնը կարճ ժամանակով առաջ անցավ Իլոն Մասկին՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդ
Լուրեր |
Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը մի քանի ժամով շրջանցել է Իլոն Մասկին։
Աշխարհի ամենահարուստների ցուցակում անսպասելի շրջադարձ է գրանցվել․ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը մի քանի ժամով շրջանցել է Իլոն Մասկին։
Bloomberg-ի տվյալներով՝ Էլիսոնի կարողությունը ավելացել է 89 միլիարդ դոլարով և հասել 383.2 միլիարդի՝ Oracle-ի բաժնետոմսերի ռեկորդային թռիչքի շնորհիվ։ Թռիչքի գլխավոր պատճառը արհեստական բանականության ոլորտում ամպային հզորությունների աննախադեպ պահանջարկն է։ Ընկերությունը վերջին ամիսներին ստորագրել է միլիարդավոր դոլարների պայմանագրեր, իսկ պատվերների ընդհանուր ծավալը հասել է 455 միլիարդի։
Չնայած նրան, որ մի քանի ժամով Էլիսոնը դարձավ մոլորակի ամենահարուստ մարդը, սակարկությունների ավարտին Մասկը վերականգնեց իր առաջատարությունը՝ 384.2 միլիարդ դոլար կարողությամբ։
Էլիսոնի հարստության այս աճը պատմության մեջ ամենամեծ մեկօրյա թռիչքն է, իսկ Oracle-ը իր հերթին առաջին անգամ մտել է S&P 500-ի 10 խոշորագույն ընկերությունների շարքը՝ անցնելով Walmart-ին և JPMorgan-ին։
Մասկը շարունակում է գլխավորել աշխարհի միլիարդատերերի վարկանիշները՝ մեծապես հիմնվելով Tesla-ի և SpaceX-ի հաջողությունների վրա։ Իսկ եթե Tesla-ի նոր փոխհատուցման ծրագիրը կյանքի կոչվի, Մասկին կարող է հասնել մինչև 1 տրիլիոն դոլարի կարողության։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․