ABNews

Քննարկվել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրությունը․ Փաշինյան

Լուրեր | 2026/08/12 17:58

 Քննարկվել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրությունը․ Փաշինյան

Ինչու ենք քննարկում հնարավոր սցենարները, քանի որ այդտեղ մի քանի ուղղության հարցեր կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում 2027 թ․ հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր սցենարների մասին։

«Ինչու ենք քննարկում հնարավոր սցենարները, քանի որ այդտեղ մի քանի ուղղության հարցեր կան։ Մի ուղղությունը զուտ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներառելու անհրաժեշտությունն է»,- ասել է վարչապետը և հավելել, որ երկրորդը՝ աշխատավարձերի ցածր սեգմենտում գործում է ստվերային որոշակի սխեմա, և կառավարության համար խնդիր է նաև սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը։

«Սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք մենք ծավալում»,- հավելել է վարչապետը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը