ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ։
Քննարկվել են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող ճանապարհաշինական, նորոգման և պահպանման աշխատանքների ընթացքն ու դրանց արդյունավետության բարձրացումը։
Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են հիմնանորոգման և միջին նորոգման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքը։
Հատուկ անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողության սահմանմանը և սահմանված ժամկետների անշեղ պահպանմանը:
Նախարարը տրվել է կոնկրետ հանձնարարականներ աշխատանքների համակարգման, առկա խնդիրների արագ արձագանքման և ընթացիկ ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացման ուղղությամբ:


