Հայաստանի կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Գործընթացի մանրամասները.
Չափագրողի ընտրություն. Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին, ով իրականացնում է չափագրման աշխատանքները և արդյունքները համաձայնեցնում քաղաքացու հետ:
Առցանց հաշվառում. Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր:
Ծանուցում. Ծածկագրի ձևավորումից հետո ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված, ինչի մասին պատվիրատուն տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ:
Կադաստրի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին գործընթացը սկսել ժամանակին՝ տարեվերջյան հերթերից և ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:


