ABNews

Շինանյութի ճգնաժամ Հայաստանում. որն է գլխավոր խնդիրը

Լուրեր | 2026/10/06 16:30

Շինանյութի ճգնաժամ Հայաստանում. որն է գլխավոր խնդիրը

Շինարարական շուկայում արդեն երկրորդ ամիսն է, ինչ զգացվում է հիմնական նյութերի սուր դեֆիցիտ։ Կառավարությունը հոկտեմբերի 1-ին նույնիսկ շտապ կարգով չեղարկեց ցեմենտի ներմուծման մաքսատուրքերը, սակայն, կարծես թե, գլխավոր խնդիրը բոլորովին էլ ցեմենտի պակասը չէ, գրում է Your Beloved Economic Edition տելեգրամյան ալիքը։

Սեպտեմբեր ամսվա վիճակագրական տվյալները դեռևս չկան, բայց, դատելով օգոստոսյան տվյալներից, ցեմենտի ներմուծումն այս տարի, նույնիսկ գործող մաքսատուրքերի և սահմանափակումների պայմաններում, ռեկորդներ էր սահմանում, իսկ տեղական արտադրությունը մնում էր անցյալ տարվա մակարդակին։

Ավազի և խճի հետ, կարծես թե, անսպասելի խնդիրներ են առաջացել. արդյունահանման ծավալները հունիսին հասան ռեկորդային ցուցանիշների՝ փոքր-ինչ չհասնելով 900 հազար տոննային, և կանգ առան այդ մակարդակի վրա։

Իսկ դա, ըստ երևույթին, շինարարության նման տեմպերի համար արդեն բավարար չէ. որոշ ընթերցողների հաղորդմամբ՝ ավազին ստիպված են լինում սպասել շաբաթներով, իսկ գործընթացն արագացնել հնարավոր է միայն կանխիկով և անցյալ տարվա համեմատ կրկնակի բարձր գնով։

Այնպես որ, թվում է, թե խնդիրը առաջացել է հենց այստեղ։ Հիմա հետաքրքիր է, թե որքան արագ կհաջողվի լուծել այն։

Մեկ ամսից պարզ կլինի, թե ինչպես է այս իրավիճակն անդրադարձել սեպտեմբերյան շինարարության տեմպերի վրա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը