ABNews

Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստի օրակարգում

Լուրեր | 2026/08/31 16:28

Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի զարգացման ծրագրի մշակման, հաստատման և իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից և շահագրգիռ այլ կառույցներից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կիրանցի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը և ջանքերի համատեղումը։ Նա նշել է, որ Կիրանցն ունի պատմամշակութային, բնապահպանական և զբոսաշրջային ներուժ, որի բացահայտումն ու հանրահռչակումը ներառված է Կառավարության նոր ծրագրում։ Կիրանցը պետք է վերածվի կայուն զբոսաշրջության, մշակութային ժառանգության պահպանության, խաղաղության, նորարարության և համայնքային զարգացման կենտրոնի՝ սահմանամերձ բնակավայրի համար ստեղծելով երկարաժամկետ զարգացման նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի գործունեության շրջանակին, Կիրանց բնակավայրի զարգացման հնարավորություններին, առկա խնդիրներին և առաջնահերթություններին, ծրագրի մշակման հետագա քայլերին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Այս համատեքստում անդրադարձ է եղել բնակավայրի զարգացման ծրագրի հայեցակարգի մշակմանը: Աշխատանքային խումբը քննարկել է Կիրանցում մշակութային և սպորտային միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի ժամանակ Կիրանց բնակավայրի ներուժի՝ տարբեր ձևաչափերով ներկայացման հնարավորությունները:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը