Կասեցվել է «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Լուրեր |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։
Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Մասնավորապես՝
սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը,
չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող,
առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը,
սառանարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող, պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Հիշեցնենք. երեկ՝ սեպտեմբերի 08-ին, Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցցայից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․