ABNews

Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ երթևեկությունը կդադարեցվի

Լուրեր | 2026/08/17 16:52

 Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ երթևեկությունը կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը