Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան
Լուրեր |
Նախատեսվում է նաև ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը։
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդպիսով Հայաստանը կարող է ունենալ երկրորդ միջազգային օդանավակայանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ Կապանի օդանավակայանի դեպքում ստեղծվում է համապատասխան իրավական հիմք, քանի որ այն դուրս է գործող կոնցեսիոն սահմանափակումներից։
«Գործող կոնցեսիոն պայմանագրով սահմանված է, որ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոնը ստանում է կառավարման առաջնահերթ իրավունք։ Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը դուրս է գալիս այդ կարգավորումից», – նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանը միջազգային կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ կլինի իրականացնել համապատասխան ներդրումներ և տեխնիկական վերազինում՝ ապահովելու սահմանային, մաքսային և այլ պարտադիր գործառույթների իրականացումը։
Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը։ Այդ նպատակով ծրագրվում է իրականացնել շուրջ 425 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ռեզա Փահլավին ներկայացրել է «անցումային Իրանի» հինգ տնտեսական նպատակները
2026/03/16/ 12:15 -
Իրանում ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 54 500 բնակարան է ոչնչացվել
2026/03/16/ 11:56 -
Փետրվարին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է
2026/03/16/ 11:55 -
Օսկարի իրական արժեքը. ինչպես է մրցանակաբաշխությունը փոխում ֆիլմերի և ստուդիաների եկամուտները
2026/03/16/ 11:32 -
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09 -
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
2026/03/16/ 11:04 -
Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
2026/03/16/ 11:01 -
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին