Ինչպես են սպառողները օգտագործում ԱԲ-ն գնումների համար 2025 թվականին
Լուրեր |
Տնտեսագետներն ու մարկետոլոգները նկատում են, որ այս փոփոխությունն ազդում է նաև մեդիա բյուջեների պլանավորման վրա։
Այս տարվա Black Friday–ի և Cyber Monday–ի ընթացքում գնորդներն ավելի հաճախ են դիմում ChatGPT-ին՝ իրենց տոնական ցանկերի կազմման համար։ Վերջին մեկ տարվա ընթացքում արհեստական բանականությամբ աշխատող հարթակները լայն կիրառություն են ստացել․ օգտատերերը դրանք օգտագործում են ապրանքների ուսումնասիրության, բրենդերի համեմատության, լավագույն առաջարկների որոնման և անգամ գնումների ավտոմատացման համար։
Առցանց գնումների վարքագծի այս փոփոխությունները ստիպում են մարկետոլոգներին վերանայել SEO ռազմավարությունները՝ պահպանելու համար բրենդի տեսանելիությունը զրո-սեղմումով որոնումների նոր միջավայրում։ Քանի որ տոնական գնումների սեզոնը մեկնարկում է, այն կարող է դառնալ կարևոր շրջադարձային պահ, որը ցույց կտա՝ արդյոք AI որոնումը կարող է դառնալ գործիք՝ բացահայտումից մինչև գնումների իրականացում։
Razorfish ընկերության որոնման բաժնի ավագ փոխնախագահ Ամոս Դաքթանը նշում է. «Այս տոնական սեզոնին AI որոնման տեսանելիությունը գլխավոր ցուցանիշ է, քանի որ այն, թե որտեղ է բրենդը ուժեղ AI որոնման մեջ և որտեղ՝ թույլ, կանխատեսում է արդյունավետությունը բոլոր այլ հարթակներում»։
Տվյալները ցույց են տալիս, որ AI–ի միջոցով գնումների կատարումը դառնում է զանգվածային։ Ավելին՝ գնորդների աճող թիվը սկսում է ապրանքների ուսումնասիրությունն ու գնումների ուղին հենց AI-ով աշխատող չաթբոտներում, ինչպես ChatGPT և Gemini։ Սա համարվում է անցում ավանդական, հիմնաբառային որոնումներից դեպի ավելի խոսակցական, երկարաշունչ հարցումներ և անհատականացված առաջարկություններ։
Տնտեսագետներն ու մարկետոլոգները նկատում են, որ այս փոփոխությունն ազդում է նաև մեդիա բյուջեների պլանավորման վրա։ Գովազդային ռազմավարությունները կոշտ դառնալու փոխարեն օպտիմալացվում են՝ համապատասխելու ինչպես որոնմանը, այնպես էլ retail media հարթակներին։
Համաձայն HUMAN Security-ի, անցյալ տարի միայն 11% ամերիկացիներ էին օգտագործում գեներատիվ AI-ը տոնական գնումների համար։ Իսկ այս տարի այդ թիվը հասել է գրեթե երկու երրորդի։
Deloitte-ի նոր տվյալները ցույց են տալիս, որ 56% սպառողներ պլանավորում են օգտագործել AI չաթբոտներ՝ գները համեմատելու և լավագույն առաջարկները գտնելու համար։ 47%-ը՝ արտադրանքի վերանայումներն արագ ամփոփելու, 33%-ը՝ գնումների ցանկեր կազմելու համար։
Shopsense AI-ի արտադրանքի տնօրեն Փիթեր Ուիլմոթի խոսքով՝ «այս տոնական սեզոնին գնորդները պակաս են թերթում, և ավելի շատ ուղղակի հարցնում են AI-ին՝ սպասելով «ճիշտ պատասխանին»»։
AI–ից դեպի էլեկտրոնային առևտուր ուղղվող տրաֆիկը կտրուկ աճել է՝ տարեկան 752%-ով։ Grocery, կահույք, էլեկտրոնիկա և հագուստի ոլորտներն առավել մեծ աճ են գրանցել։ Օրինակ՝ grocery բրենդերը ունեցել են AI Overview–ում 900% աճ, ինչը ցույց է տալիս, որ գնորդները AI-ին են վստահում բաղադրատոմսերի պլանավորման և ամենօրյա գնումների հարցում։
Այնուամենայնիվ, չնայած AI որոնման աճող ազդեցությանը, ավանդական SEO-ի դերը դեռևս չի չեզոքացվել։ Google-ը մնում է գլխավոր որոնողական համակարգը, իսկ IAB-ի տվյալներով՝ AI–ով սկսված գնումների նստաշրջանների մոտ 80%-ը տեղափոխվում է մանրածախ հարթակներ՝ որոշումը հաստատելու համար։
Սակայն AI-ի հանդեպ վստահության խնդիրները դեռ առկա են՝ հեղինակային իրավունքի հարցերից մինչև հյուսածի երևույթներ (hallucination)։ IAB–ը նշում է, որ սպառողները շարունակում են ավելի շատ վստահել համայնքային ֆորումներին, օգտատերերի կարծիքներին, սոցիալական մեդիային և լուրերի կայքերին, քան՝ AI-ին։
World նախագծի տվյալներով՝ գնորդների ավելի քան կեսը «նախընտրում է կանգնել Black Friday–ի հերթերում, քան նորից կորցնել գործարքը բոտերի պատճառով»։ Իսկ 90%-ը կարևոր է համարում համոզվել, որ գնումն իրական վաճառողից է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25 -
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 16:08 -
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ