Ինչպես կարող են հարկ վճարողները բողոք ներկայացնել․ մանրամասներ ժամկետների ու կարգի մասին
Լուրեր |
ավելացվել է «Բողոքի թեմա» դաշտը։
Հարկ վճարողների համար բողոքարկման գործընթացի վերաբերյալ տեղակատվությունը դարձել է ավելի մատչելի և հարմարավետ․ Պետական եկամուտների կոմիտեն վերջերս օգտակար թարմացումներ է կատարել պաշտոնական կայքէջում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հարկ վճարողի բողոքարկման իրավունքի և հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի գործունեությանը վերաբերվող տեղեկատվության որոնմանն ու օգտագործմանը։ Բողոքարկմանը վերաբերելի ամբողջական տեղեկատվությունն այժմ հասանելի է մեկ միասնական հարթակում, որտեղ հարկ վճարողները կարող են ծանոթանալ իրենց բողոքարկման իրավունքին, բողոք ներկայացնելու ժամկետներին և կարգին, ինչպես նաև hանձնաժողովի կազմին և աշխատակարգին։
ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկ վճարողի բողոքարկման իրավունքը և ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը» բաժնում թարմացվել է նաև հանձնաժողովի որոշումների հրապարակման ենթաբաժինը։ Այստեղ ավելացվել է «Բողոքի թեմա» դաշտը, միաժամանակ, ներդրվել են որոնման ճկուն գործիքներ։ Դրանց շնորհիվ հարկ վճարողները կարող են ավելի արագ և հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող թեմաներով բողոքարկման հանձնաժողովի որոշումները։ Օրինակ, եթե ՀԴՄ կիրառման կանոնների վերաբերյալ հարկային մարմինը տնտեսվարողի մոտ արձանագրել է խախտում և նա ցանկանում է վիճարկել այն, ապա մինչ բողոքարկման հանձնաժողով դիմելը՝ կարող է նախապես ծանոթանալ նմանատիպ դեպքերի վերաբերյալ կայացված որոշումներին։
Նոր գործիքների ներդրման նպատակն է խնայել հարկ վճարողների ժամանակը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և ապահովել տեղեկատվության հասանելիություն բոլորի համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում
2025/12/08/ 11:26 -
Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը
2025/12/08/ 11:22 -
Քանի երեխա է ընդգրկված հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրում
2025/12/08/ 10:59 -
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
2025/12/08/ 10:58 -
Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
2025/12/08/ 10:42 -
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․