ABNews

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/07/23 12:27

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-27-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-27-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 23-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25- 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-27-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը