Հնդկաստանում ոստիկանությունը աղավնու է ձերբակալել
Լուրեր |
Հնդկաստանում ոստիկանությունը աղավնու է ձերբակալել:
Հնդկական Ջամմու քաղաքում ոստիկանությունը բռնել է մի աղավնու, որի թաթին կապված է եղել գրություն՝ տեղի երկաթուղային կայարանը պայթեցնելու սպառնալիքով։ Այս մասին հայտնում է The Indian Express-ը։
Ըստ իրավապահների, թռչունը բռնվել է դեռևս օգոստոսի 18-ի երեկոյան՝ Պակիստանի հետ սահմանազատման գծի մոտ գտնվող Կաթմարիա շրջանում։ Ուրդու և անգլերեն լեզուներով գրության մեջ եղել են Kashmir Freedom և Time has come բառերը, ինչպես նաև նախազգուշացում՝ պայթուցիկ սարքի միջոցով կայարանի ծրագրվող պայթեցման մասին։
Աղբյուրները նշել են, որ սա արձանագրված առաջին դեպքն է, երբ սպառնալիքը հասցվել է հենց աղավնու միջոցով։ Պակիստանյան կողմից արդեն իսկ տարբեր ուղերձներով օդապարիկներ, դրոշներ և թռչուններ են բաց թողել։
Ուժային կառույցներն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները. կայարանի և երկաթուղային գծերի պահպանությանը ներգրավվել են կինոլոգներ և սակրավորներ, իսկ ոստիկանությունն անցել է բարձր պատրաստականության ռեժիմի։ Մասնագետները ստուգում են՝ արդյոք սա ինչ-որ մեկի կատա՞կն է, թե՞ մտածված դավադրության մաս։
Փորձագետները կարծում են, որ աղավնին կարող էր հատուկ վարժեցված լինել նման հաղորդագրություններ հասցնելու համար։ Նրանք ընդգծում են, որ նման դեպքերին իշխանությունները ստիպված են վերաբերվել առավելագույն լրջությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․