Հայաստանում շարունակվում է գրիպի A(H3N2) ենթատեսակի շրջանառությունը․ սուր շնչառական վարակների ակտիվությունը նվազել է
Լուրեր |
ԾՍՇՎ դեպքերը կազմել են հոսպիտալացվածների ընդհանուր թվի 5.4%-ը։
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպի A(H3N2) ենթատեսակի վիրուսների շրջանառությունը։ ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը հրապարակել է սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվության ամփոփ տվյալները՝ 2026 թվականի 3-րդ շաբաթվա (հունվարի 12–18) կտրվածքով։
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում, ինչպես նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված դեպքերի վերլուծության համաձայն՝ նշված շաբաթվա ընթացքում գրանցվել է ծանր սուր շնչառական վարակների (ԾՍՇՎ) 46 նոր դեպք, ինչը 25.8%-ով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։
ԾՍՇՎ դեպքերը կազմել են հոսպիտալացվածների ընդհանուր թվի 5.4%-ը՝ նախորդ շաբաթվա 9.7%-ի փոխարեն։ Դեպքերի տարիքային բաշխմամբ՝ 59%-ը գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, իսկ 41%-ը՝ 5–14 տարեկանների։ Մեկ դեպք (մինչև 5 տարեկան երեխա) պահանջել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունում։
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտվել է ԾՍՇՎ 11 նոր դեպք։ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Տարածաշրջանային մակարդակում՝ Եվրոպական տարածաշրջանում, 2026 թվականի հունվարի 5–11-ը գրիպի ակտիվությունը որոշակի նվազում է գրանցել, ինչը կապվում է արձակուրդային շրջանի հետ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ գրիպով հոսպիտալացումների առավել մեծ բաժինը շարունակում է գրանցվել 65 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում։
Տարածաշրջանում գրիպի A(H3) վիրուսը մնում է գերակշռող ենթատեսակը՝ 78%, միաժամանակ շրջանառվում է նաև A(H1) վիրուսը՝ 22%։
Գրիպի դրական թեստերի մակարդակը տարածաշրջանում կազմել է 33%՝ նախորդ շաբաթվա 39%-ի համեմատ, ինչը դեռևս գերազանցում է 10% համաճարակային շեմը։ 31 երկրի միջին ցուցանիշը կազմել է 32%, ևս 29 երկրներ արձանագրել են առնվազն 10% դրականություն։
SARS-CoV-2 վարակի ակտիվությունը տարածաշրջանային մակարդակում պահպանվում է ցածր՝ 2%։ Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) շրջանառությունը փոփոխություն չի կրել՝ կազմելով 7%, դեպքերի գերակշռող մասը գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12 -
Երբ աշխատանքը կոտրում է սիրտդ․ ինչպես հաղթահարել գործնական ճգնաժամերը
2026/03/17/ 11:57 -
ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն․ ԿԳՄՍ
2026/03/17/ 11:53 -
ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է Միջերկրական ծովում ցունամիների ռիսկի մասին
2026/03/17/ 11:21 -
ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կգործուղի Հայաստան՝ ընտրական գործընթացները պաշտպանելու համար
2026/03/17/ 11:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․