Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է:
Մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում կազմել է 34.2%։
Ըստ ՀՀ ԿԲ հաղորդագրության՝ սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է:

