ABNews

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Լուրեր | 2026/07/01 12:32

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Կառավարությունը պարզաբանում է տարածել, թե  IMEI համարների գրանցման համակարգի ներդրման դեպքում ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։

Պարզաբանման մեջ ասվում է.. «Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։

Կարգավորումը միտված է՝

– նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,

– ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,

– պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,

– ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։

Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը