Բանախոսները ներկայացրին, թե ինչպիսի դժվարությունների են բախվել նոր միջավայրում, ինչպես են հաղթահարել դրանք և ինչ արժեքներ են ստեղծել հայրենիքում։ Նրանց պատմությունները տարբեր են, բայց միաժամանակ՝ շատ նման․ որոշում վերադառնալ, սպասելիքներից դուրս իրականություն, համառություն և նոր շունչ հայրենական բիզնես միջավայրում։
Միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայրենադարձությունը պարզապես վերադարձ չէ, այլ նոր սկիզբ ու փոփոխություն, որը ձևավորում է համագործակցության նոր որակ ու նոր արժեքներ։
Hyetalk հաջորդ ֆորումը կկայանա դեկտեմբերի 27-ին՝ «Նորարարություն հայկական խոհանոցի մեջ․ ժամանակակից ապրելակերպ և հայկական ավանդույթներ» թեմային։
*գովազդ

