ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հունիսի սկզբին մեկնարկած շուկաների դիվերսիֆիկացման աջակցության ծրագրի շրջանակներում արտահանողների նկատմամբ պետության ֆինանսական պարտավորությունների կատարման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ միայն հունիս ամսվա ընթացքում տնտեսվարողների կողմից իրականացված մեծածավալ արտահանման դիմաց պետությունը կվճարի ավելի քան 3 միլիարդ 140 միլիոն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այս թվին, ընդգծել է, որ 3 միլիարդ դրամի փոխհատուցումը մեծ ցուցանիշ է, ինչը փաստում է արտահանման հսկայական ծավալների մասին։
«ՀՀ տնտեսության մեջ բալանսավորման քաղաքականությունն ընթացքի մեջ է, և 3 միլիարդի արտահանումը ցույց է տալիս, որ կա ծավալուն ձեռքբերում»,- նշել է վարչապետը:
Ի՞նչ և որքա՞ն է արտահանվել. Պաշտոնական վիճակագրություն
Նախարար Պապոյանը նիստի ընթացքում հնչեցրեց հունիս ամսվա (և մասամբ հուլիսի սկզբի) արտահանման կոնկրետ ցուցանիշները, որոնք ներառում են ինչպես ջերմատնային բերքը, այնպես էլ հայկական խմիչքների տեսականին։ Առանձնահատուկ աճ է գրանցել հայկական ծիրանի արտահանումը, որը հուլիսի 7-ի դրությամբ արդեն հատել է 5,400 տոննայի սահմանագիծը։
Պետական աջակցության այս մեխանիզմն ուղղված է հայկական արտադրանքի համար նոր, դիվերսիֆիկացված շուկաների հասանելիությանը և տնտեսության դիմակայունության բարձրացմանը:

