ABNews

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ԱԱՀ հաշվառման և հաշվանցումների նոր արտոնությունները. ՊԵԿ

Լուրեր | 2026/07/03 14:54

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ԱԱՀ հաշվառման և հաշվանցումների նոր արտոնությունները. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված օրենսդրական լրացումների և փոփոխությունների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել նոր արտոնյալ ընթացակարգ։ Այն հնարավորություն է տալիս 2022–2025 թվականների ընթացքում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն չներկայացրած տնտեսավարողներին հետադարձ ուժով հաշվառվել որպես ԱԱՀ վճարող և կատարել համապատասխան հաշվանցումներ։

Օրենսդրական փոփոխություններից օգտվելու համար սահմանվել է երկփուլանի ընթացակարգ.

Փուլ 1. Դիմումի ներկայացում (Մինչև 2026 թ. դեկտեմբերի 21-ը) Հարկ վճարողները պետք է հարկային մարմին ներկայացնեն համապատասխան դիմում։

  • Իրավական հիմք. Դիմումի ձևը սահմանված է ՊԵԿ նախագահի 2026թ. հունիսի 15-ի N665-Լ հրամանով։

  • Ներկայացման եղանակները. Թղթային կրիչով, էլեկտրոնային փոստի միջոցով կամ «e-request» էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով։

  • Վերջնաժամկետ. 2026 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ։

Փուլ 2. Հայտարարության ներկայացում (Մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը) Դիմումում նշված հարկային տարվա (կամ տարիների) համար տնտեսավարողը պարտավոր է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը։

  • Վերջնաժամկետ. 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Արդյունք. Հայտարարության հիման վրա հարկային մարմինը տնտեսավարողին հետադարձ կարգով հաշվառում է որպես ԱԱՀ վճարող, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ԱԱՀ-ի հաշվանցումներ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը