Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, ՊԵԿ-ից հայտնում են, որ եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։
Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես.
ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,ինչպես ներկայացնել հայտարարագիր,
որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույն քաղաքացիների կողմից,
երբ ներկայացնել հայտարարագիր:

