ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը
Լուրեր |
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
2026 թվականի մարտի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի վարժարանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի, ապա Ստրասբուրգի համալսարաններում՝ աշակերտելով ժամանակի մեծանուն հայագետների:
1898–1923 թթ. մանկավարժական գործունեություն է ծավալել Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Կարինում, Թավրիզում և այլուր։ Շրջելով պատմական Հայաստանի շատ վայրերում՝ ուսումնասիրել է բարբառներ, հավաքել հայագիտության տարբեր ճյուղերին վերաբերող նյութեր։
1923 թ. Աճառյանը հրավիրվել է դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝ հնարավորություն ստանալով զբաղվելու գիտական գործունեությամբ։ 1924 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, ապա գլխավորել է արևելյան լեզուների ամբիոնը և վարել տարբեր դասընթացներ` հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբար, բարբառագիտություն, հայ հին մատենագրություն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, սանսկրիտ և այլն:
Աճառյանը հեղինակել է շուրջ 200 գիտական աշխատություն, այդ թվում՝ «Հայ բարբառագիտություն» (1911 թ.), «Հայերենի արմատական բառարան» (1926–1935 թթ.), «Հայոց անձնանունների բառարան» (1942–1962 թթ.), «Հայոց լեզվի պատմություն» (1940–1945 թթ.), «Հայոց լեզվի լիակատար քերականություն» (1952–1971 թթ.) բազմահատոր ուսումնասիրությունները, որոնք արժեքավոր են ոչ միայն հայերենագիտության, այլև համաշխարհային լեզվաբանության համար:
Աճառյանն անդրադարձել է նաև պատմական ոլորտի հարցերին. «Հայ գաղթականության պատմություն» գիրքն այդ շարքից է։
Հրաչյա Աճառյանի անունով են կոչվում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, բնակելի թաղամաս և փողոց Երևանում:
Դիմերես` Հրաչյա Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկը և հատված Աճառյանի ձեռագրից:
Դարձերես՝ Հրաչյա Աճառյանի դիմապատկերը՝ գրաֆիկական կատարմամբ, և ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Անի Աճառյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2026
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27 -
Այս պահին ծանր դեպքեր չկան. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին
2026/04/22/ 17:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր