ABNews

Հայաստանում պետական ծառայողների պարգևատրման համակարգը շուտով կփոխվի․ ինչ է նախատեսվում

Լուրեր | 2026/08/21 14:11

Հայաստանում պետական ծառայողների պարգևատրման համակարգը շուտով կփոխվի․ ինչ է նախատեսվում

Շուտով մենք կփոխենք պարգևատրման համակարգը։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է տտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով ընդդիմության հնչեցրած մտահոգությունների մասին՝ կապված պարգևավճարների և ծառայողական մեքենաների օգտագործման հետ։

«Պարգևավճարի փոխարեն մենք կսկսենք ստանալ վերանայված աշխատավարձ։ Չգիտեմ՝ այդ ժամանակ դուք ինչպես եք հրաժարվելու դրանից։ Բայց դուք աշխատավարձ էիք ստանում պատգամավորներից երկու անգամ ավելի՝ նույնիսկ պարգևավճարների հետ միասին։ Սա նորմալ է, որովհետև պատասխանատու աշխատանք կատարող մարդիկ պետք է ստանան նորմալ վարձատրություն, և համեմատությունը՝ թե աղքատության այսպիսի մակարդակի պայմաններում նման աշխատավարձերն անտեղի են, տեղին չէ։ Պետք է հաշվի առնել, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ կադրեր, իսկ նրանց, իր հերթին, պետք է նորմալ վճարել», - ասել է Թունյանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը