ABNews

Հայաստանում դրամական փոխանցումների ծավալը աճել է 130%-ով․ ԿԲ

Լուրեր | 2026/08/04 18:01

Հայաստանում դրամական փոխանցումների ծավալը աճել է 130%-ով․ ԿԲ

2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 130%-ով (2,3 անգամ - խմբ.)։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։

Նա պարզաբանել է, որ այս ցուցանիշներում ներառված են նաև ոչ առևտրային և առևտրային փոխանցումների վերաբերյալ տվյալները (արտահանման և ներմուծման գործունեության արդյունքում)։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն իր հերթին պարզաբանել է, որ այս պահին Հայաստանում կապիտալի և մարդկանց այնպիսի հոսքեր չեն արձանագրվել, որոնք կարող են համադրելի լինել 2022 թվականից հետո ընկած ժամանակահատվածի հետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը