2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալն արձանագրել է երկնիշ աճ։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2026թ. հունվար-մայիսին 2025թ. համադրելի ժամանակահատվածի (հունվար-մայիս) համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով։ Այս ցուցանիշը վկայում է համաշխարհային տնտեսության փոփոխվող պայմաններում տեղական արտադրության դիմակայունության և ակտիվության պահպանման մասին:

