ABNews

Հայաստանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախապատրաստվում են Երևանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովին

Լուրեր | 2026/06/24 16:25

Հայաստանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախապատրաստվում են Երևանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովին

Հունիսի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդիա Բրիտոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև դրա շրջանակներում նախատեսվող հիմնական նախաձեռնություններին։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հատուկ կարևորել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձր մակարդակի նախարարական հատվածին միջազգային հանրության բարձր մակարդակի ներգրավվածության ապահովումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը և համատեղ նախագծերը Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարման, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ջանքերում։ Այս համատեքստում երկուստեք մտքեր են փոխանակվել COP17-ի հարթակում կազմակերպության ներգրավվածության հեռանկարների և համատեղ նախաձեռնությունների շուրջ։

Առանցքային թեմաները. Զրուցակիցները մանրամասն քննարկել են համաժողովի օրակարգում ներառված թեմատիկ միջոցառումները, մասնավորապես՝ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին և «Կրթության օր» թեմատիկ օրվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:

«Երևանյան երկխոսություն» Որպես կողմերի միջև համագործակցության կարևորագույն հարթակ՝ հանդիպմանը հատուկ առանձնացվել է Համաժողովի շրջանակներում նախատեսվող «Երևանյան երկխոսություն լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի միջազգային ուշադրությունը սևեռել լեռնային էկոհամակարգերի խնդիրների վրա:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը