ABNews

Գործարկվել է «Կենսաթոշակային հաշվիչ» առցանց գործիքը

Լուրեր | 2026/08/13 09:24

Գործարկվել է «Կենսաթոշակային հաշվիչ» առցանց գործիքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ստեղծվել է առցանց գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հաշվարկել քաղաքացու կենսաթոշակի, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների չափը՝ բացառությամբ անապահովության նպաստի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ստեղծվել է առցանց գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հաշվարկել քաղաքացու կենսաթոշակի, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների չափը՝ բացառությամբ անապահովության նպաստի։

«Գործիքն արդեն հասանելի է։ Այն կոչվում է «Կենսաթոշակային հաշվիչ»։ Տարբեր բաժիններում, անհրաժեշտ է լրացնել Ձեր տվյալները, և համակարգը ավտոմատ կերպով կկատարի հաշվարկը»,-հայտնել է նախարարը։

«Մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator, Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը»,- հավելել է Թորոսյանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը