Վրաստանն ամբողջությամբ մարել է Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի հանդեպ ունեցած արտաքին պարտքը
Լուրեր |
Վճարումները ներառել են մինչև 1999 թվականը ստացված 160 միլիոն դոլարի պարտքեր:
Վրաստանը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ամբողջությամբ մարել է իր արտաքին պարտքը Ռուսաստանի և Փարիզյան ակումբի վեց այլ երկիր-պարտատերերի նկատմամբ՝ Վրաստանի պարտքի մի մասի վերակառուցման մասին 2004 թվականին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության տվյալներին։
Ռուսաստանից բացի, մարվել են նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Իրանի և Նիդեռլանդների նկատմամբ պարտքերը։ Օգոստոսի 1-ի դրությամբ այս երկրների նկատմամբ չմարված ընդհանուր պարտքը կազմել է 7,32 միլիոն դոլար, իսկ Ռուսաստանինը՝ 4 միլիոն դոլար։
Վճարումները ներառել են մինչև 1999 թվականը ստացված 160 միլիոն դոլարի պարտքեր, 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակված պարտավորությունների տոկոսներ, ինչպես նաև ավելի վաղ հաստատված գրաֆիկի համաձայն՝ 2004-2006 թվականներին մարման ենթակա պարտքեր։
Վերակառուցումն իրականացվել է 2004 թվականի հունիսի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 1-ը, մարման գրաֆիկը նախատեսում էր վճարումները կատարել 20 տարվա ընթացքում։ Վերակառուցման մասին համաձայնագիրը հետևել է 2004 թվականին Վրաստանին օգնության ծրագրին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հաստատվելուց հետո։
Վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը, նշվում է Ֆինանսների նախարարության նյութերում։
2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 9.09 միլիարդ դոլար՝ տարեսկզբից աճելով 5.8%-ով: Երկրի արտաքին պետական պարտքի արժութային կառուցվածքում գրեթե 70%-ը եվրոյով է:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․