Կահույքի արտադրությունը
փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչև վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում:
Արտադրության
գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ
էլ Alex Home Furniture-ը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով և ամբողջությամբ
ավտոմատացվել, ինչի արդյունքում 4 տարում ընկերությունը խնայել է տարեկան շուրջ
6000 եվրո. այսքան գումարի հումք էր վնասվում միայն տեղափոխության ընթացքում:
«Մեր ընտանեկան
բիզնեսը հիմնադրվել է 2004թ.-ին` հայրիկիս կողմից։ Այն ժամանակ ընկերությունն իրենից
ներկայացնում էր երեք հոգուց բաղկացած փոքրիկ արտադրամաս՝ հասարակական շենքի առաջին
կիսանկուղային հարկում։ Բնականաբար չկար ավտոմատացում. սկսել էին մի քանի հաստոցով:
Ամբողջ արտադրական մակարդակը, որն ունենք հիմա, ձևավորվել է Ակբա Լիզինգի մասնակցությամբ.
առանց Ակբա Լիզինգի մենք կլինեինք շարքային, չավտոմատացված, պարզ արտադրություն, որն
այսօրվա իրականության մեջ երկար ապագա չունի: Այն, ինչ արտադրում ենք՝ մեր կորպուսային
կահույքը, առանց ավտոմատացման այլևս չի աշխատի: Մենք չէինք հասնի այնտեղ, որտեղ հիմա
ենք, եթե չլիներ Ակբա Լիզինգն ու ֆինանսավորումը։ Ակբա Լիզինգը հուսալի գործընկեր է,
երբևէ չեմ ունեցել անպատասխան հարց կամ չլուծված խնդիր։ Մեզ համար շատ կարևոր է երկու
գործընկերների միջև պատասխանատվությունը, որը միշտ տեսել և գնահատել եմ»,- նշել է
Alex Home Furniture-ի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրյանը։
Առաջիկայում ընկերությունը
նախատեսում է ընդլայնվել և սկսել նոր արտադրամասի կառուցումը։
Ակբա Լիզինգի
100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը
վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
*գովազդ

