ABNews

Չիպերի նախագծումից՝ տեխնոլոգիական էկոհամակարգ․ կայացավ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի նոր գրասենյակի հիմնարկեքի արարողությունը

Լուրեր | 2026/05/21 19:31

Չիպերի նախագծումից՝ տեխնոլոգիական էկոհամակարգ․ կայացավ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի նոր գրասենյակի հիմնարկեքի արարողությունը

Ինժեներական քաղաքում մեկնարկել է «Ինտեգրալ Սոլյուշնս»-ի նոր գիտահետազոտական կենտրոնի կառուցումը՝ նախագիծ, որը կարող է կարևոր շրջադարձ դառնալ Հայաստանի կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար։ Կենտրոնում տեղակայվելու են գերհամակարգիչներ, հետազոտական և նախագծային ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանում իրականացնել չիպերի նախագծման և վերիֆիկացման ամբողջական գործընթացը։


Նախագիծը միավորում է տեխնոլոգիան, ճարտարապետությունն ու հայկական ինքնության գաղափարը․ ապագա համալիրում նախատեսված են բաց աշխատավայրեր, ներքին բակեր, կանաչ ու հանգստի գոտիներ, իսկ ճարտարապետական լուծումները ոգեշնչված են հայկական վանական համալիրներից։
Պետությունն ու ոլորտի ներկայացուցիչները վստահ են՝ սա պարզապես նոր շենքի կառուցում չէ, այլ փորձ՝ Հայաստանը վերածելու սեփական ինժեներական մտքի ու տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման տարածաշրջանային կենտրոնի։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը