Ֆրանսիայի աջակցությամբ առաջին օգնության դասընթացներ՝ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում
Լուրեր |
Ֆրանսիայի աջակցությամբ առաջին օգնության դասընթացներ՝ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հարապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ եղանք Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրում, որտեղ տրվեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» ֆրանսիական կազմակերպության կողմից մարզի սահմանամերձ և սահմանին մոտ՝ 0-10 կմ հեռավորության վրա տեղակայված բնակավայրերում իրականացվող առաջին օգնության դասընթացների մեկնարկը։
Դասընթացները նախատեսվում է անցկացնել մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը՝ մարզում նման կարգավիճակ ունեցող 30 բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր բնակավայրում անցկացվող երկօրյա դասընթացների ընթացքում տեղի բնակիչները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, իսկ ավարտին յուրաքանչյուր մասնակից կապահովվի առաջին օգնության պարագաների անհատական տուփով։
Առաջին օգնության պարագաների մեծ տուփեր էլ կտրամադրվի տվյալ բնակավայրի դպրոցին, համայնքապետարանին և բուժկետին։
Դեսպանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է սահմանային բնակավայրերին ցուցաբերվող աջակցությունը և եթե Ֆրանսիական կողմը իրականացնում է նման ծրագրեր, ուրեմն բարձր է գնահատում կողմերի միջև առկա համագործակցության մակարդակը։
Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շատ ընդգրկուն է․ սկսած ֆրանսերեն լեզվի ուսուցումից, զբոսաշրջության զարգացումից մինչև առողջապահական հիմնարկների վերանորոգում, սարքավորումներով վերազինում։
Բարի ընթացք եմ մաղթում այս ծրագրին և հարկ եմ համարում նշել, որ հայ ժողովուրդը ֆրանսիական կողմի հետ ունի խորը և բարեկամական ամուր հիմքեր։ Ֆրանսիան մեր կողքին էր նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․